Մահացել է Bee Gees լեգենդար բրիտանական խմբի մասնակիցներից մեկը` Ռոբին Գիբբը![]() 21 մայիսի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Bee Gees լեգենդար բրիտանական խմբի երգիչ Ռոբին Գիբբը մահացել է 62 տարեկան հասակում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել նրա հարազատները: 2011-ի ավարտին Գիբբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, իսկ վերջին ամիսներին նա քիմիաթերապիայի ինտենսիվ բուժում էր ստանում: Ուռուցքը հեռացնելուց հետո հայտարարվել էր, որ երգիչն ապաքինվում է: Սակայն վերջերս նա հիվանդացել է թոքերի բորբոքմամբ և կոմայի մեջ ընկել: Bee Gees խմբի հաջողության գագաթնակետը 70-ական թվականներին էր: «Դիսկոյի արքաները» նվաճել էին «Գրեմմիի» 7 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներ: Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել է 2011թ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |