Այսօր կլրանար դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի 75 տարին![]() 21 մայիսի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր մայիսի 21-ին կլրանար վրացական կինոյի և թատրոնի դերասանուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի 75 տարին: Չիաուրելին ծնվել է 1937թ. մայիսի 21-ին Թբիլիսիում: Հայրը՝ Միխայիլ Չիաուրելին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, կինոռեժիսոր, դերասան, նկարիչ և քանդակագործ, մայրը՝ Վերիկո Անջափարիձեն մեծ ողբերգակ դերասանուհի էր, որը Who is who հանրագիտարանի խմբագրական խորհրդի կողմից 1992թ. ընդգրկվեց 20 դարի մեծն դերասանուհիների տասնյակում: Դեռևս ուսանող տարիներին Սոֆիկոն նկարահանվում էր կինոյում: Նրա առաջին աշխատանքն էր դերը Ռեզո Չխեիձեի «Մեր բակը» ֆիլմում: 1966 թ. նրան նկատեց Սերգեյ Փարաջանովը և անմիջապես առաջարկեց նկարահանվել երկուսին էլ փառք բերած «Նռան գույնը» ֆիլմում: Բացի «Նռան գույնից»` նա նկարահանվեց նաև Փարաջանովի մյուս գլուխգործոցներում` «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբը»: Չիաուրելիի կինոկենսագրությունը ներառում է ավելի քան 100 դեր: Թվում էր` չկար այնպիսի կերպար, որը դերասանուհուն չհաջողվեր: Նրա տաղանդը բացահայտվեց Աբուլաձեի «Ապաշխարանք» ողբերգության մեջ: Իսկ շատերը նրան հիշում են որպես շեշտված կատակերգակի: Այդ ձևով նա հայտնվեց Ալլա Սուրիկովայի «Փնտրեք կնոջը» հեգնական դետեկտիվում, իսկ իր զարմիկի` Գեորգի Դանելիայի ղեկավարությամբ հրաշալի խաղաց խորհրդային կինոպրոկատի հիթում` «Մի վշտանա» ֆիլմում: Բայց Սոֆիկոյի գլխավոր կիրքն այնուամենայնիվ թատրոնն էր: Թատրոնում նա խաղաց Ջուլիետ, Շուա Տա (Բրեխտի «Սեչուանցի բարի մարդը»), Աննա Կարենինա... Սոֆիկո Չիաուրելին վախճանվեց 2008թ. մարտի 2-ին տևական հիվանդությունից հետո: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |