Թուրքիան մտադիր է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից մեկը

Թուրքիան մտադիր է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից մեկը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է դառնալ տիեզերական սարքեր արտադրող երկրներից մեկը` իր արբանյակների քանակի ավելացման հաշվին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, հաղորդվում է, որ մինչև 2019թ «Թյուրքաստ» ընկերությունը ծրագրում է մոլորակի 70 տոկոսը գրավել իր արբանյակների միջոցով:

«Թյուրքաստ» ընկերության գլխավոր տնօրեն Օզկան Դալբայի խոսքով, մինչև 2014թ Թուրքիան տիեզերք կուղարկի 2 նոր հեռուստահաղորդակցման ՏՍ` «Թյուրքաստ 4Ա» և «Թյուրքաստ 4Բ»: Նա նշել է, որ արբանյակների շահագործման հետ կապված խնդիրներ չկան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---