ՆԱՏՕ-ն համաձայնել է մինչև 2012-ի ավարտը Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերմանը

ՆԱՏՕ-ն համաձայնել է մինչև 2012-ի ավարտը Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը մայիսի 21-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության է եկել` Աֆղանստանից ֆրանսիական զորքերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ; Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով Agence France-Presse-ին: Օլլանդը հայտարարել է, որ ռազմական զորամասերը երկրից կհեռանան մինչև 2012-ի ավարտը:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը կիրակի հայտարարել էր, որ ֆրանսիացիների որոշումը չի հանգեցնի այլ երկրների համանման որոշումների շարքի: Նրան մեջբերում է Reuters գործակալությունը:

Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերումը Օլլանդի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից էր: Կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է այս որոշումը` կոչ անելով ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին չշտապել հեռանալ Աֆղանստանից, հաղորդում է Bloomberg-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---