Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ին Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի «բաց» մարզում

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ին Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի «բաց» մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մայիսի 26-ին մեկնարկող ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Մայիսի 26-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 17:30-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում:

Մայիսի 27-ին, 28-ին և 29-ին թիմը կանցկացնի «փակ» մարզումներ, իսկ մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա, որտեղ նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին մարզում կանցկացնի արդեն Ավստրիայում:

Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում:

Հունիսի 1-ին հավաքականը կվերադառնա Հայաստան, իսկ հունիսի 2-ին կվերսկսի հավաքը: Նույն օրը ժամը 18:00-ին թիմը կանցկացնի ևս մեկ «բաց» մարզում: Հունիսի 3-ին և 4-ին կրկին մարզումները «փակ» են լինելու, իսկ հունիսի 5-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---