Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվում է Վռուբելի գողացված նկարի արտատպությունը![]() 21 մայիսի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսական արվեստի թանգարանում ժամանակակից տպագրական տեխնիկայի շնորհիվ ցուցադրվում է Միխայիլ Վռուբելի «Դևը» նկարը: Թանգարանի աշխատող Հասմիկ Իսագուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նկարը թանգարանից գողացվել է 1995 թ-ին: «Աշխատանքը գողացվել է, սակայն մենք հույս չենք կորցնում, որ այն կվերադառնա թանգարան», ասաց թանգաքրանի աշխատողը: Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին: Այն հարցին, թե ինչպես է հաջողվել թանգարանին տպել գողացված նկարը, աշխատողն ասաց, որ ցանկացած թանգարանային նմուշ ունի իր լուսանկարն ու նեգատիվները: Նեգատիվի շնորհիվ հնարավոր է եղել արտատպել նկարը: Բարեբախտաբար ունեին դրա գունավոր: «Ցուցադրության նպատակը ոչ թե նկարը գողացած լինելու փաստն արձանագրելն է, այլ Վռուբելին անդրադառնալն է», ասաց աշխատակցուհին: Նկարի արտատպությունը կցուցադրվի 15 օր: Այն կլինի նաև էջանշանների, և այլ հուշանվերների վրա: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |