Իրանը միջուկային վառելիքի երկու չափաբաժին Թեհրանի փորձառական շարժիչն է բեռնել

Իրանը միջուկային վառելիքի երկու չափաբաժին Թեհրանի փորձառական շարժիչն է բեռնել

PanARMENIAN.Net -

Իրանի իշխանությունները երեքշաբթի հաղորդել են, որ իրանցի գիտնականները Իսլամական Հանրապետությունում արտադրված միջուկային վառելիքի երկու չափաբաժին Թեհրանի փորձառական շարժիչն են բեռնել: «Որպես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) փորձագետների վերջին հաջողություններից մեկը` կարելի է նշել Իսլամական Հանրապետությունում արտադրված միջուկային վառելիքի երկու չափաբաժնի բեռնումը Թեհրանի փորձառական շարժիչ»,- ասվում է Իրանի պետական հեռուստատեսության կայքում տեղակայված հայտարարության մեջ:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը: Ավելի վաղ այլ երկրներ հրաժարվել էին միջուկային վառելիք մատակարարել Թեհրանին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---