Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իսպանիային![]() 23 մայիսի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարում խաղացել է Իսպանիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսի ավելարցած րոպեին Իսպանիայի կազմում խաղադաշտից հեռացվել է Ժերար Դելոֆեն: Թիմերը ընդմիջման են գնացել 0:0 հաշվի ժամանակ: Խաղի 65-րդ րոպեին հաշիվը բացել է Սուսոն, սակայն փոխարինման մտած Դավիթ Հակոբյանը հավասարեցրել է հաշիվը`1:1: 84-րդ րոպեին իսպանացիները 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայն Խեսե Ռոդրիգեսը այն իրացնել չի կարողացել:Իսպանիային հաղթանակ է բերել Խուանմայի գնդակը, որը հաշիվը դարձրել է 2:1: Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Բելգիայի նկատմամբ: Մայիսի 25-ին Վարազդատ Ավետիսյանի սաները կխաղան Բելգիայի ընտրանու դեմ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |