ՄՕԿ-ը բարձր է գնահատել Տոկիոյի քաղաքային ենթակառուցվածքների վիճակը

ՄՕԿ-ը բարձր է գնահատել Տոկիոյի քաղաքային ենթակառուցվածքների վիճակը

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն բարձր է գնահատել Տոկիոյի քաղաքային քաղաքային ենթակառուցվածքների վիճակը` 2012թ Օլիմպիական խաղերի թեկնածու քաղաքն ընտրելիս: Նախօրեին Քվեբեկում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ 5 թեկնածու-քաղաքներից ընտրվել են երեքը` Տոկիոն, Մադրիդը և Ստամբուլը: Ընտրությունից դուրս են մնացել Բաքուն և Դոհան:

Ճապոնիայի ԱՕԿ-ի նախագահի խոսքով, «Տոկիո-2020-ի» հայտի ուժեղ կողմը բոլոր օլիմպիական օբյեկտների կոմպակտ տեղակայությունն է: Օլիմպիական բնակավայրը տեղակայվելու է քաղաքի կենտրոնում, իսկ օլիմպիական օբյեկտների առավելագույն հեռավորությունը դրանից կլինի ընդամենը 8 կմ: «Ուրախ ենք, որ մեր փորձը, մեր ենթակառուցվածքները բարձր գնահատականի են արժանացել ՄՕԿ-ի կողմից, իսկ հիմա անհամբերությամբ սպասում ենք հաջորդ փուլին»,-Տակեդայի խոսքը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---