ԵԽ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր Ադրբեջանում խախտում են մարդու իրավունքները

ԵԽ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր Ադրբեջանում խախտում են մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության ճնշմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այս մասին ասվում է մայիսի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Եվրապատգամավորները համոզված են, որ Բաքվում մայիսի 26-ին «Եվրատեսիլի» անցկացումը պետք է Ադրբեջանի համար հնարավորություն դառնա ցուցադրելու իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բանաձևում կոչեր են պարունակվում, ուղղված Ադրբեջանի իշխանություններին, մեծ ջանքեր ներդնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում` մեղադրանքների, դատավարության, դատավճիռների, պատիժների:

Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, ինչպես նաև ԵԽ-ին ու Եվրահանձնաժողովին մանրակրկիտ մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Եվրատեսիլից» հետո, իսկ ԵՄ անդամ պետություններին դիտարկել մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---