Թուրքիայում ահաբեկչության արդյունքում երկու ոստիկան է մահացել, 20 հոգի վիրավոր է

Թուրքիայում ահաբեկչության արդյունքում երկու ոստիկան է մահացել, 20 հոգի վիրավոր է

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Կայսերի թուրքական գավառում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 20 հոգի վիրավորվել է, երկու ոստիկան զոհվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Վիրավորների թվում կան նաև երեխաներ:

Ավտոմեքենայում գտնվող երեք ահաբեկիչներից երկուսը մահապարտների գոտիներ էին կրում: Մեքենան նկատվել է ժանդարմերիայի հսկիչ կետում` Կայսերիի հարևան Ղահրամանմարաշ գավառում:

Վարորդը չի ենթարկվել զննման համար կանգ առնելու հրամանին և ոստիկանությունը սլացել է ահաբեկիչների ավտոմեքենայի հետևից: Հասնելով Փընարբաշի քաղաքին` ահաբեկիչները մեքենայից գնդակոծել են անվտանգության վարչության շենքը:

Ի պատասխան հանձնվելուց հրաժարվելուն` ոստիկանները կրակ են բացել ահաբեկիչների ուղղությամբ` չեզոքացնելով նրանց: Սակայն ահաբեկիչներից մեկը, որը վիրավոր էր, հասցրել է գործարկել պայթուցիկ սարքը: Մի քանի հոգի, այդ թվում` անցորդներ, որոնք տուժել են պայթյունից, գտնվում են հիվանդանոցներում և ծանր վիճակում են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---