Պեկինը քննադատել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Չինաստանում մարդու իրավունքների խախտման մասին

Պեկինը քննադատել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Չինաստանում մարդու իրավունքների խախտման մասին

PanARMENIAN.Net - Չինաստանը քննադատությամբ է պատասխանել աշխարհի երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրադրության մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցին: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, Պեկինը մատնանշել է իր ներքին գործերին միջամտելու` Վաշինգտոնի փորձը` խորհուրդ տալով ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պահպանմանը ինքնին Միացյալ Նահանգներում:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյի խոսքով` Պետքարտուղարության զեկույցի` Չինաստանին նվիրված մասը վերապահումով է կազմվել: Լեյը նշել է, որ անցյալ տասնամյակների ընթացքում իր երկիրը զգալի առաջընթացի է հասել մարդու իրավունքների ոլորտում:

Չինական ԶԼՄ-ներն իրենց հերթին ընդգծել են, որ Վաշինգտոնը այլ երկրների հասցեին անհիմն քննադատության բարոյական իրավունք չունի` նշելով Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական քարոզարշավների ընթացքում խաղաղ քաղաքացիների մահը, ինչպես նաև «ԱՄՆ-ում աղքատների, սովյալների և անօթևանների աճող թիվը, զենքի կիրառմամբ հանցագործությունները, որոնք ցնցում են ամերիկյան հասարակությունը և մարդկանց ռասայական ու սեռական խտրականության նախկինի պես արդիական փաստերը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---