Ֆինլանդիայի Հյուվինկյաա քաղաքում կրակ բացած տղամարդը ձերբակալվել է

Ֆինլանդիայի  Հյուվինկյաա քաղաքում կրակ բացած տղամարդը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Հյուվինկյաա քաղաքում ձերբակալվել է քաղաքի կենտրոնում կրակ բացած տղամարդը: Նա 18 տարեկան է, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, նրա մոտ զենք չի եղել, հայտնում է Svenska YLE-ն: Նրա անումը չի հրապարակվում:

Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել զենքը, որից կրակ է բացվել:

Ֆիննական Հյուվինկյաա քաղաքում անհայտը կրակ է բացել հրազենից մայիսի լույս 26-ի գիշերը: Նա բարձրացել է ռեստորանի տանիքին ու կրակ բացել: Զոհվել է 18-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ, ներառյալ ոստիկանության աշխատակցին, տուժել է: Նրանցից երկուսը, այդ թվում ոստիկանը, հոսպիտալացվել են ծանր վիճակում, հայտնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---