Էդուրդ Շարմազանով. Մայիսի 30-ին ՀՀԿ-ն կկողմնորոշվի վարչապետի և ԱԺ-ի խոսնակի թեկնածության հարցում

Էդուրդ Շարմազանով. Մայիսի 30-ին ՀՀԿ-ն կկողմնորոշվի վարչապետի և ԱԺ-ի խոսնակի թեկնածության հարցում

PanARMENIAN.Net - ՀՀԿ մամլո քարտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածության հարցում կկողմնորոշվի կուսակցության Գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը կկայանա մայիսի 30-ին:

«Արդեն մայիսի 31-ին կառավարությունը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն; Կարծում եմ` հիմա կոռեկտ չի հնչի կառավարության նոր անդամների անուններն ասելը»,-ասել է նա:

Շարմազանովը նաև հավելել է, որ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնները կմնան ՀՀԿ հայեցողության ներքո, և կուսակցությունը կշարունակի աշխատել իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---