Վաղը կանցկացվի «Ո'չ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբ

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է ֆլեշ-մոբ` «Ո'չ կոռուպցիային» խորագրով։ Շահերի պաշտպանության ազգային կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցի տեղեկացմամբ` նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր ՇՊԱԿ-ի և ընդունարանի կողմից կազմվելու է «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ունի հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարին և դրանով ցույց տալ, որ ցանկացած բացասական երևույթ, ինչը խորթ է և անհարիր հայկական արժեքներին, անհանդուրժողականության, համախմբման ու միասնական գործելու դեպքում հնարավոր է դուրս մղել հասարակությունից:

ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում` մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում` նաև հենակետային ընդունարաններ:

Միջոցառման ընթացքում տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանելու են իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանելու են «Ո'չ կոռուպցիային» բառակապակցությունը:

Ֆլեշ-մոբին մասնակցելու է շուրջ 300 հոգի։ Այն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ակցիան նախատեսվում է իրականացնել.

Երևանի ՇՊԱԿ - ք. Երևան, Մոսկվա կ/թ-ի հարակից Շ.Ազնավուրի անվան հրապարակ, Արագածոտնի ՇՊԱԿ - Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի Ն.Սիսակյանի անվան դպրոց, Թալինի ՇՊԱԸ - Արագածոտնի մարզ ք. Թալին, Տերյան 24 հասցե, Ապարանի ՇՊԱԸ - Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Քաղաքապետարանի դիմացի հրապարակ, Արարատի ՇՊԱԿ - Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2-րդ դպրոց, Արմավիրի ՇՊԱԿ - Արմավիրի մարզ ք. Արմավիրի թիվ 4-րդ դպրոց, Գեղարքունիքի ՇՊԱԿ - Գեղարքունիքի մարզ, ք. Գավառի թիվ 1-ին դպրոց, Լոռու ՇՊԱԿ - Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շ.Ազնավուրի անվան մշակույթի տուն, Կոտայքի ՇՊԱԿ - Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 2, Շիրակի ՇՊԱԿ - Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակ, Սյունիքի ՇՊԱԿ - Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 10 դպրոց, Վայոց Ձորի ՇՊԱԿ - Վայոց Ձորի մարզ, ք, Եղեգնաձորի թիվ 1 դպրոց, Տավուշի ՇՊԱԿ - Տավուշի մարզ, ք. Իջևանի թիվ 1-ին դպրոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---