Ուկրաինայի ԱԳՆ. ԵՄ երկրներից շատերը ռասիզմի մակարդակով Ուկրաինայից շատ առաջ են![]() 30 մայիսի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրներից շատերը ռասիզմի մակարդակով Ուկրաինայից շատ առաջ են, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Օլեգ Վոլոշինը: Ըստ նրա, Ուկրաինայի ԱԳՆ-ն ներողություն է պահանջում բրիտանական ԶԼՄ-ներից Ուկրաինայում ռասիզմի առկայության մասին սյուժեների և հոդվածների համար: «ԵՄ երկրներից շատերը ռասիզմի մակարդակով Ուկրաինայից շատ առաջ են: Դա փաստ է: Ուկրաինայի փողոցներում ազգամիջյան բախումներ տեղի չեն ունենում: Մեզ մոտ չկան այն երևույթները, որ մի քանի տարի առաջ եղան Փարիզում և որ ավելի շատ քաղաքացիական պատերազմ էին հիշեցնում: Մեզ մոտ չի կատարվում այն, ինչ տեղի էր ունենում Լոնդոնում անցյալ տարի: Սա Ուկրաինայում Եվրո-2012 վարկաբեկելու փորձ է»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |