Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ռուսերեն աուդիոգիրքը

Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ռուսերեն աուդիոգիրքը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին տեղի է ունենալու «Բյուրոկրատ» գրատան հրատարակած «Հովհաննես Թումանյան- Հայ ժողովրդական հեքիաթներ» ռուսերենով աուդիոգրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է գրախանութը, աուդիոգիրքն ընդգրկում է 8 հեքիաթ և ընթերցվել է խոսքի վարպետներ Աննա Հեքեքյանի և Սերգեյ Մաղալյանի կողմից:

Ըստ հրատարակիչների, ռուսերեն աուդիոգիրքը գալիս է լրացնելու այն բացը, որ ունեն ռուսախոս սփյուռքահայերը դրսում: Այն օգտակար կլինի նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքվում են հայ գրականությամբ ու մշակույթով: Ծրագիրը շարունակական է և ապագայում սպասվում են նոր գրքեր ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---