ԱՐԲԵՋԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳՆՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆԱԾ ՀԱՅԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ոստիկան Չինգիզ Մամեդովը հայտարարել է, թե չէր կարող պաշտպանել նրանց, ովքեր դանակներով գնում էին Բաքու ժամանած հայերի դեմ: Նշենք, որ Բաքվի ոստիկանության աշխատակցին մեղադրում են ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած հայ զինվորականների դեմ անցկացված գործողության ժամանակ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ակտիվիստների հետ դաժանորեն վերաբերվելու համար: Մամեդովի կարծիքով, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ղարաբաղը պետք է ազատագրեն ղարաբաղցիները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---