Բաքուն հայտարարում է միանգամից 40 ահաբեկիչների վնասազերծման մասին31 մայիսի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «40 ահաբեկիչների են վնասազերծել, որոնք պատրաստվում էին պայթյունների շարք կատարել «Եվրատեսիլ-2012» օրերին: Ինչպես հայտնում է նախարարության մամլո կենտրոնը, հակաահաբեկչական գործողության արդյունքում վնասազերծվել է զինված խմբավորում, որը պլանավորում էր սադրանքներ, սաբոտաժ, ահաբեկչական գործողություններ՝ խախատելու համար կայունությունն Ադրբեջանում «Եվրատեսիլի» օրերին: Ադրբեջանի ԱԱՆ հայտնում է, որ «խմբավորման անդամներ Պադարովն ու Սանիևը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող Էլմիր Նուրալիևը ապօրինաբար Ադրբեջանի տարածք են անցել Ռուսաստանից 2011թ. հուլիսին: Ընդ որում, Պադարովի գլխավորած խումբը պետք է ահաբեկչական հարձակում կատարեր Ադրբեջանի նախագահի դեմ հյուսիս-արևմտյան շրջաններ այցելության ժամանակ»: «Սանիևի խումբը պետք է պայթյունների շարք կազմակերպեր Բաքվում «Եվրատեսիլի» օրերին օտարերկրացիների հավաքման վայրերում: Մասնավորապես, խմբի անդամները պետք է պայթուցիկով լցոնված մեքենաներ կայանեին խոշորագույն հյուրանոցների մոտ՝ գործի դնելով դրանք հեռակառավարման վահանակի միջոցով: Ահաբեկիչներից մեկը պետք է աղմուկ հանող ռումբ պայթեցներ Baku Crystal Hall-ում՝ մրցույթի եզրափակչի ժամանակ, խուճապ ու հրմշտոց առաջացնելով հանդիսատեսի շրջանում: «Խմբավորման մի մասը վնասազերծվել է դեռ ապրիլին: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք»,-հայտնել են նախարարությունից, հայտնում է «Վեստին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |