Եգիպտոսում առևանգված ամերիկացիներն ազատ են արձակվել![]() 31 մայիսի 2012 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սինայի թերակղզում ազատ են արձակվել երկու ամերիկացի զբոսաշրջիկները, որոնց մի քանի օր առաջ առևանգել էին տեղացի բեդվինները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, ոստիկանությունը ձերբակալել է առևանգողներին: Որոշ տվյալներով, իշխանությունները վերջերս ձերբակալել էին հարձակվողների հարազատին, ուստի հարձակվողները մտադիր էին ամերիկացիներին պատանդ պահել նրա ազատ արձակմանը հասնելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |