Ֆրանսիայի կառավարության և ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվի EURO-2012-ի խաղերին![]() 1 հունիսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սպորտի նախարար Վալերի Ֆուրնեյրոնը հայտարարել այն մասին, որ կառավարության և ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվի Եվրոպայի առաջնության ուկրաինական մասում ազգային հավաքկանի խաղերին: Պատճառը նույնն է, ինչ մյուս եվրոպացի քաղաքական գործիչներինը`որպես բողոք Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ապօրինի ձերբակալության, հաղորդում է L'Equipe-ը: Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ արդեն տեղեկացրել է ուկրաինական կողմին այդ որոշման մասին: «Մենք հարում ենք այս դիրքորոշմանը` ի նշան հարգանքի այն արժեքների նկատմամբ, որոնք պետք է հարգվեն նաև եվրոպական հասարակությունում: Մենք մեր որոշման մասին արդեն հայտնել ենք ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը` դեմս Միշել Պլատինիին և ֆուտբոլի ազգային ֆեդերացիային: Մեզ հետ համակարծիք են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այլք»,-հայտարարել է Վալերի Ֆուրնեյրոնը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |