ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը![]() 5 հունիսի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախումբը, «Վարդանի ասպետներ» ՀԿ-ն, և Ալեքսանդրիայի քաղաքապետարանը`ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն և ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաև մատուցվել են հայկական ազգային ուտեստներ: Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |