Հայկական գելխեղդ գամփռը երկրորդ տեղն է գրավել Թբիլիսիի շների միջազգային ցուցահանդեսում 7 հունիսի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոլոգիական միությունը մրցանակներով է վերադարձել մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շների միջազգային ցուցահանդեսից: Դա գեղեցկության մրցույթ էր, որին մասնակցում էին 5 երկրից 160 շուն: Հայաստանը մասնակցել է 6 շներով, որոնցից բոլորը մտել են լավագույն տասնյակ, իսկ 2` լավագույն հնգյակ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Կինոլոգիական միությունը Թբիլիսի էր տարել Հայկական գելխեղդ գամփռ, երկու անգլիական Բիգլ, անգլիական սպանիել, կանարական դոգ, չինական շիցու ցեղատեսակի շներ: Շիցուն և բիգլներից մեկը մտել են լավագույն հնգյակ, Գամփռը երկրորդն էր իր` Աշխատող շների խմբում: Գաբրիելյանը նշեց, որ առաջին անգամ Թոբուշ-Բայազետ անունով Հայկական գելխեղդ գամփռը ներկայացավ Հայաստանից դուրս: Գաբրիելյանն ասաց, որ գամփռի ոչ մի ձագ չի վաճառվել, և մոտակա 2 տարիների ընթացքում չի վաճառվի: Բանախոսի խոսքով, գամփռը միշտ բարձր գնահատանքի է արժանանում, հատուկ մրցանակի է արժանանում: Մոսկվայում նրանք հրավիրվել են մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց գամփռի մասնակցությունը մեծ կասկածի տակ է: Գաբրիելյանի խոսքով, հսկա շանը դժվար է տեղափոխել օդանավով, հյուրանոցում կեցության խնդիր կա: Հայաստանի կինոլոգիական միությունը Հայաստանում ցուցահանդեսներ է կազմակերպում, կա Երևանի գավաթ: Հայաստանի ցուցահանդեսին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |