«Փեսացուն կրկեսից» ֆիլմը կցուցադրվի Դոնի Ռոստովում 8 հունիսի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Դոնի Ռոստովի կինոակումբում ցուցադրվելու է Դավիթ Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից» ֆիլմը, հայտնում է Նոր Նախիջևանի հայերի պաշտոնական կայքը: «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում Երևանում: Ֆիլմի համար ծախսվել է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար և նկարահանվել է 7 ամիսների ընթացքում: Դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Ֆելիքս Խաչատրյանը, A.Chilla-ն և Նարեկ Դուրյանը: Մասնագիտությամբ անասնաբույժ գլխավոր հերոսը (Հովհաննես Ազոյանը) սիրահարված է դեսպանի (Սերժ Ավետիքյան) աղջկան: Հերոսը ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից և դեսպանի կնոջից: Իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից. ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի և կապիկ Միկկիի մասնակցությամբ: Այդ զվարճալի և խճճված, արկածներով լի պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որը օգնում է հերոսներին խուսափել անհաջողություններից և վերգտնել կորցրած սերն ու երջանկությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |