Սիրիայի ընդդիմությունը լիբանանցի պատանդներին ազատելու դիմաց պահանջել է քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում![]() 9 հունիսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության մարտիկները լիբանանցի պատանդների դիմաց որպես փրկագին պահանջել են քաղաքական վարչակարգի փոփոխություն երկրում, հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ապստամբները, որոնք 11 շիիթական ուխտագնաց են առևանգել, վերջնագիր են ներկայացրել Սիրիայի իշխանություններին: «Մեր հյուրերը ազատ կարձակվեն, երբ նրանց գործը դիտարկի նոր ժողովրդավարական խորհրդարանը,- ասվում է սիրիական դիմադրության ներկայացուցիչների հայտարարության մեջ:- Սակայն, հաշվի առնելով ընթացիկ պայմանները, հնարավորություն կա նրանց ազատագրման մասին բանակցություններ վարելու նաև հարևան երկրների հեջ»: Իրանից վերադարձող լիբանանցի ուխտագնացները առևանգվել են թուրք-սիրիական սահմանին մայիսի 22-ին: Մարտիկների պատանդն է դարձել 11 հոգի, կանանց ազատ են արձակել, հաղորդում է BBC-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |