Հունահռոմեական ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը և Արսեն Ջուլֆալակյանը դարձել են «Milone Trophy-ի» բրոնզե մեդալակիրներ![]() 12 հունիսի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի «Milone Trophy» միջազգային մրցաշարը, որտեղ հայ ըմբիշները կարողացել են ուղեգրեր նվաճել: Հովհաննես Վարդերեսյանը(66կգ ք/կ) և Արսեն Ջուլֆալակյանը(74 կգ ք/կ), ովքեր պատրաստվում են Օլիմպիական խաղերին, նվաճել են բրոնզե մեդալներ: 66 կգ ք/կ հաղթող է դարձել Ջի Հյուն Ջունգը (Կորեա), իսկ 74 կգ ք/կ` Անտոն Խոմենկոն (Ռուսաստան): Արթուր Ալեքսանյանը(96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը(120 կգ ք/կ) Օլիմպիական խաղերին պատրաստվում էին անհատական ծրագրով: Այնուհետև հայ ըմբիշները Ղրիմում Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի հավաքականների հետ համատեղ հավաքներ կանցկացնի: Հայաստանի հավաքականը հունիսի 20-ին կվերադառնա և կշարունակվի պատրաստվել Երևանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |