Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային![]() 12 հունիսի 2012 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Անդորրայի երիտասարդական հավաքականների հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվեց 2:1 հաշվով: Առաջին կեսից հետո հայ ֆուտբոլիստներից աչքի էին ընկել Հովհաննես Հովհաննիսյանն ու Տարոն Ոսկանյանը: Անդորրայի կազմում միակ գոլը խփել էր Ադամ Սմիթը: Հանդիպումը կայացավ ԵրևանիՎազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 2013 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Երկրորդ խաղակեսի սկզիբը ևս հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: Խաղի 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Արտակ Եդիգարյանը: Նա ևս մի քանի անգամ էլ աչքի ընկավ հեռահար հարվածներով, որոնք շատ վտանգավոր էին: Խաղը հիմնականում ընթանում էր Անդորրայի կիսադաշտում: Հայերը սեղմել էին մրցակցին իրենց դարպասին: Հայերի հերթական գրոհներից մեկի ժամանակ Կամո Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպահ դարպասաձողին: Սակայն մի քանի րոպե անց նա ուղղեց իր սխալն ու խփեց Հայաստանի հավաքականի 4-րդ գնդակը: Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Խմբի առաջատարը 16 միավորով Չեխիայի ընտրանին է: Հայ ֆուտբոլիստները ընտրական մրցաշարում հուլիսի 15-ին հյուրընկալվելիս խաղալու են Ուելսի, իսկ սեպտեմբերի 10-ին` Մոնտենեգրոյի դեմ: Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրային Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |