Անդորրայի մարզիչ. Հայաստանի հավաքականը արժանի է խմբում 2-րդ տեղ զբաղեցնել![]() PanARMENIAN.Net - Խուստո Ռուիզը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները ավելի ուժեղ էին իր սաներից և արժանիորեն հաղթեցին “Հստակ է, որ Հայաստանի հավաքականը խաղի որակով գերազանցեց մեզ: Հայ ֆուտբոլիստները արժանի էին հաղթանակի, և արդյունքը լիովին ապացուցեց դա: Տեխնիկապես և ֆիզիկապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ էր: Տղաները շատ լավ են գնդակ պահում”,-ասաց Անդորրայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուստո Ռուիզը Հայաստանի ընտրանուց 4:1 հաշվով կրած պարտությունից հետո: Նրա խոսքով, 2013 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ խմբում Չեխիան է ամենաուժեղը, բայց Հայաստանն արժանի է երկրորդ տեղը զբաղեցնել: “Հայաստանը ավելի լավ է խաղում խմբում ընդգրկված Ուելսի և Մոնտենեգրոյի հավաքականները”,- ավելացրեց նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |