Ռաֆայել Նազարյան. Եթե կարողանանք հաղթել Մոնտենեգրոյին ու Ուելսին, ապա խմբից դուրս գալու շանսերը կմեծանան![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանին ընկերական հանդիպում կունենա Իրանի հետ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն Անդորրայի դեմ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո նշեց, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղի որակից: «Ուրախ եմ, որ հաղթեցինք: Մենք շատ պահեր ունեինք, բայց չկարողացանք օգտագործել, կարծում եմ դրա պատճառներից մեկն այն է, որ հակառակորդը չէր թողնում խաղանք: Բայց եթե չորս գոլ ենք խփել, կարծում եմ, սա դրական է»,- ասաց Նազարյանը: Մինչ Ուելսի հետ խաղը, Հայաստանի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կունենա Իրանի ընտրանու հետ: «Հիմա մենք խմբում գրավում ենք երկրորդ տեղը, մեզ երկու եզրափակիչ է մնացել՝ Մոնտենեգրոյի ու Ուելսի հետ: Խմբից դուրս գալու շանսերը ավելի կմեծանան, եթե այս երկու թիմերին էլ կարողանանք հաղթել»,- ավելացրեց մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |