ԱՊՀ երկրները 2013թ. ատոմային էներգետիկայի ոլորտում բնապահպանական քաղաքականության առաջարկներ կմշակեն13 հունիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները 2013թ. առանձնահատուկ ուշադրություն կհատկացնեն էներգետիկ անվտանգության հարցերին: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել ԱՊՀ Գործկոմի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և լիկվիդացման ոլորտում համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Կոզլովը: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նա կմասնակցի Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա հիմնական միջոցառումների պլանի նախագծի համաձայնեցման և վերջնական մշակման վերաբերյալ ԱՊՀ փորձագետների նիստին: «2013-ին ԱՊՀ երկրները նաև ատոմային էներգետիկայի ոլորտում բնապահպանական քաղաքականության առաջարկներ կմշակեն»,- նշել է նա: Խոսելով 2013 թվականը Համագործակցությունում Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի հայտարարելու նախաձեռնության մասին` Կոզլովը հաղորդել է, որ որոշման համապատասխան նախագիծն արդեն պատրաստվել է և կդիտարկվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Փորձագետի խոսքով` Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա միջոցառումները վերաբերելու են ԱՊՀ բոլոր երկրներին: «Մենք լոկալ կերպով չենք դիտարկում էներգետիկ անվտանգության խնդիրը, միջոցառումներն ընդգրկելու են Համագործակցության բոլոր պետությունները»,- ասել է նա: Ներկայումս Էկոլոգիական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարվա հիմնական միջոցառումների պլանի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացրել Հայաստանը, Բելոռուսիան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը, Ուկրաինան և ԱՊՀ Գործկոմը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |