ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց աշխատանքները Սիրաիյում` կապված երկրում բռնության էսկալացիայի հետ![]() 16 հունիսի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը այսօր հայտարարել է առաքելության աշխատանքների դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը: Ինչպես ասվում է հայտարարությունում, դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նախազգուշացումն է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Աննանի` ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում: Նա նաև նկատել է, որ առաքելության աշխատանքները շարունակելը կարող է վտանգ ներկայացնել հենց դիտորդների համար: Սիրիայում մեկ տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ որոշ տվյալների, այս ընթացքում սպանվածների թիվը գերազանցում է 12 հազարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |