Առողջապահության նորանշանակ նախարարը խոստացել է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին

Առողջապահության նորանշանակ նախարարը խոստացել է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը մտադիր է առավել հասանելի դարձնել բուժսպասարկումը հանրապետության քաղաքացիների համար ու բարձրացնել որակը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 18-ին ՀՀ կառավարության անդրանիկ նիստի ավարտին: «Ոչ մի բժիշկ և ոչ մի քաղաքացի չպետք է գործ ունենա ֆինանսական հարցերի հետ, ավելին, քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ամեն դեպքում կստանան անհրաժեշտ բուժօգնություն»,-վստահ է նա: Նա նշել է, որ չգիտի, թե քանի տարի կպահանջվի դրված նպատակները կատարելու համար և կհաջողվի դա արդյոք, սակայն խոստացել է առավելագույնը անել դրա համար:

Գերակա ուղղությունների թվում նա տեսնում է կամավոր բուժապահովագրության հետևողական ներդրումն, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն առաջիկա տարիներին: Դրան, ըստ նրա, կնպաստի բուժծառայությունների տրամադրումը քաղծառայողների համար նախատեսված սոցփաթեթում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---