Ադրբեջանը մտադիր է «Կալաշնիկովները» փոխարինել իսրայելյան «Տավորներով»

Ադրբեջանը մտադիր է «Կալաշնիկովները» փոխարինել իսրայելյան «Տավորներով»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է իր բանակի սպառազինության «Կալաշնիկով» ինքնաձիգերը փոխարինել իսրայելյան «Տավորներով»: Ինչպես հայտնում է «Ռազմական տեսություն» ինտերնետ-ռեսուրսը, այդ նպատակի համար Ադրբեջանը մտադիր է իր տարածքում իսրայելյան ինքնաձիգերի արտադրության գործարան կառուցել:

Հետխորհրդային երկրներից «Տավոր» ինքնաձիգով են զինված Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ նշանակության ուժերը:

«Տավոր» ինքնաձիգը (Israel Weapon Indasrties, 5,56 մմ տրամաչափ), թողարկում է Israel Military Industries կոնցեռնը, հայտնում է The Jerusalem Post-ը:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել էին 1,6 մլրդ դոլարի զենք Ադրբեջանին առաքելու մասին, այդ թվում մի քանի տասնյակ անօդաչու սարքերի ձեռք բերման վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---