ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրամիությունն աջակցում է երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարներրի միջեւ: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին: Սակայն, նրա խոսքերով` ԵՄ մտադիր չէ միջամտել բանակցային գործընթացին: Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղ կյանքի հաստատման, փախստականների վերադարձի եւ տեղավորման գործում: Ռ.Պրոդին նաեւ ընդգծել է, որ ԵՄ համար գերակա հարցեր կլինեն ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ապահովման հարցերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---