Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել Կազանի Գրան պրիում![]() 21 հունիսի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել Կազանի Գրան պրիի 9-րդ տուրում: Սև խաղաքարերով նա զիջել է Ալեքսանդրա Կոստենյուկին (Ռուսաստան): Այս տուրից հետո Դանիելյանը 6 միավորով կիսում է 1-3 տեղերը Համփի Քոնեյրուի (Հնդկաստան) և Աննա Մուզիչուկի (Սլովակիա) հետ: Նախավերջին 10-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակներով կխաղա Ալիսա Գալիմովայի հետ (Ռուսաստան): Այլ պարտիաներում կխաղան Մուզիչուկ-Հոու Յիֆան, Քոնեյրու-Կոստենյուկ, Բեթուլ Յիլդիզ-Եկատերինա Լագնո, Տատյանա Կոսինցևա-Անտուանետա Ստեֆանովա և Վիկտորիա Չմիլիտե-Նադեժդա Կոսինցևա զույգերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |