Արտակ Հովհաննիսյանն ու Դավիթ Ափոյանը նվաճել են ըմբշամարտի երիտասարդական ԵԱ արծաթե մեդալները![]() 21 հունիսի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի հայ պատանի ըմբիշները Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2 արծաթե մեդալ են նվաճել: Մինչև 55կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Հովհաննիսյանը, եզրափակչում նա զիջել է Ղալիբ Ալիևին (Ադրբեջան): Մինչ այդ Հովհաննիսյանը հաղթել է Արկդիուս Կոլոդզիեին (Լեհաստան), Դավիթ Բերդիսին (Սլովակիա), Սուսուրիս Էլվիսին (Կոսովո) և Ռաուլ Դոնին (Ռումինիա): Դավիթ Ափոյանը (66կգ ք/կ) նոււյնպես արծաթե մեդալ նվաճեց՝ եզրափակչում զիջելով Մուսատֆա Կայաֆին Թուրքիայից: Ափոյանը հաղթել է Իվո Ցակովիչին (Սերբիա), Պետտերի Կարտիկայնենին (Ֆինլանդիա) և Քևին Հենկելին (Գերմանիա): Վահե Թամրազյանը (84կգ ք/կ) մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն զիջեց Սանդրո Ամինաշվիլուն Վրաստանից: Չկարողացվավ մեդալ նվաճել նաև Համլետ Աբրահամյանը (120 կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |