Սիրիայի ՌՕՈւ կործանիչը հատել է Հորդանանի սահմանը![]() 21 հունիսի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ՌՕՈՒ ՄիԳ-21 կործանիչը հինգշաբթի օրը վայրէջք է կատարել Հորդանանի հյուսիսում գտնվող «Մաֆրաք» ռազմակայանում, հաղորդում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը` հղում կատարելով ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունն իր կողմից առայժմ չի հաստատում այդ տեղեկատվությունը: Դրա հետ մեկտեղ այն հաղորդել է, որ սիրիական զինվորականները կորցրել են կապը կործանիչի հետ, հաղորդում է Ինտերֆաքսը: Հորդանանի իշխանություններն իրենց հերթին հաստատել են, որ սիրիական կործանիչն իսկապես վայրէջք է կատարել իրենց տարածքում: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |