Վաճառքի են հանվել «Դոնբաս-Արենայում» EURO-2012-ի կիսաեզրափակչի սահմանափակ քանակությամբ տոմսեր

Վաճառքի են հանվել «Դոնբաս-Արենայում» EURO-2012-ի կիսաեզրափակչի սահմանափակ քանակությամբ տոմսեր

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Դոնեցկում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպման սահմանափակ քանակությամբ տոմսեր ազատ վաճառքում կարելի է ձեռք բերել հունիսի 22-ից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի կայքում, «Դոնբաս-Արենայի» դրամարկղերում և Ուկրսոցբանկի բաժիններում, հաղորդում է առաջնության տեղական կազմկոմիտեի մամլո ծառայությունը: «EURO-2012 Ուկրաինա» կազմկոմիտեի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին նշել է, որ վաճառքի են հանվել ոչ մեծ քանակությամբ տոմսեր, որոնք պատվիրել էին չեմպիոնի տիտղոսի համար պայքարող երկրների ֆեդերացիաները, որոնք արդեն դուրս են մնացել պայքարից:

Այդ կիսաեզրափակչում կհանդիպեն Պորտուգալիան և Իսպանիա – Ֆրանսիա խաղի հաղթողը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---