
1894թ. հունիսին Փարիզում տեղի ունեցավ Միջազգային կոնգրես, նվիրված ֆիզիկական դաստիարակության խնդիրներին, որին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ: Հունիսի 23-ին զեկույցով հանդես եկավ օլիմպիական շարժման վերականգնման ջատագով Պիեռ դը Կուբերտենը: Նա ծանոթացրել է հավաքվածներին իր կողմից մշակված Օլիմպիական խաղերի կազմակերպչական հիմքերին: Կոնգրեսը հավանություն տվեց առաջարկին:
Այդ ժամանակ էլ ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը: ՄՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց դը Կուբերտենը: Կոնգրեսը որոշեց 1896թ. Օլիմպիադան անցկացնել Հունաստանում:
1967թ. ՄՕԿ-ը որոշում կայացրեց հունիսի 23-ը համարել Միջազգային օլիմպիական օր: