Դավիթ Հարությունյանը շարունակում է գլխավորել Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը![]() 23 հունիսի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) շարունակում է գլխավորել Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը: 7 տուրից հետո նա ունի 6 միավոր, վերջին տուրում նա ոչ ոքի է խաղացել Կոնստանտին Շանավայի (Վրաստան) հետ, որը զբաղեցնում է 2-րդ տեղը 5,5 միավորով: 3-րդ տեղում է Ավետիք Գրիգորյանը, նա ոչ ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ: Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |