Էկվադորի դեսպանը հետ է կանչվել Մեծ Բրիտանիայից Ասանժի գործով խորհրդակցության համար![]() 23 հունիսի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Էկվադորի դեսպանը հետ է կանչվել Մեծ Բրիտանիայից WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով խորհրդակցության համար: Ասանժը, որին էքստրադիցիա է սպասում Մեծ Բրիտանիայից Շվեդիա, հունիսի 19-ին դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն՝ քաղաքական ապաստան խնդրելով: Էկվադորի իշխանությոնները խոստացել են քննել այդ խնդրանքը, իսկ Ասանժը պետք է սպասեր որոշմանը դեսպանատան տարածքում: Ասանժի էքստրադիցիայի մասին հերթական միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվել է 2012թ. հունիսի 14-ին: Այն ժամանակ դատարանը որշեց, որ էքստրադիցիան պետք է տեղի ունենա հուլիսի 7-ից ոչ ուշ: Սակայն Ասանժի փաստաբանները մտադիր են հետաձգել ժամկետը, հայց ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Լենտա.ռուն-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |