ԶԼՄ. Սալաֆիտների շարժումը բելգիական Լյեժում ստեղծվել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ

ԶԼՄ. Սալաֆիտների շարժումը բելգիական Լյեժում ստեղծվել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ

PanARMENIAN.Net - Սալաֆիտների շարժումը բելգիական Լյեժում ստեղծվել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Սալաֆիտների շարժումը մահմեդական ուղղություն է, որ կողմ է իսլամական պետական կառավարմանը, բացառապես Ղուրանի հիման վրա: Սալաֆիտների շարժումը կազմավորվել է Markaz Attawhid ոչ առևտրային ասոցիացիայի բազայի վրա, որը մոտ է ծայրահեղական իսլամիստական «Շարիաթ Բելգիայի համար» շարժմանը:

Markaz Attawhid-ի ղեկավարները քարոզում են «ծայրահեղական ու պահպանողական իսլամ», իսկ նրանց արտահայտությունները ոչ մահմեդականների հասցեին չափազանց կոշտ են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---