Միշո Էրբանը հայտնվել է Գինեսի գրքում որպես մոլորակի ամենաարագ սքեյթբորդիստ

Միշո Էրբանը հայտնվել է Գինեսի գրքում որպես մոլորակի ամենաարագ սքեյթբորդիստ

PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդների կոմիտեն հաստատել է, որ կանադացի Միշո Էրբանը մոլորակի ամենաարագ սքեյթբորդիստն է: Վերնոն քաղաքի 28-ամյա բնակիչը կարողացել է անվավոր տախտակի վրա մինչև 129,94 կմ/ժամ արագություն բացել:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Մայքլ Էմպիրիկը նշել է, որ դա մարդու ունակությունների զարմանալի դրսևորում է:

«Երբ ես ներքև եմ սլանում, ես պատկերացնում եմ, թե ես «Ֆորմուլա-1»-ի բոլիդ եմ»,-ասել է նա լրագրողներին:

Նա գրեթե 17 կմ/ժամով գերազանցել է Գինեսի գրքի նախորդ ռեկորդը՝ 113 կմ ժամում: Այն սահմանել էր 2007թ. հոկտեմբերի 20-ին բրազիլացի Դագլաս դա Սիլվան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---