Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջությունը կրկին վատթարացել է

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջությունը կրկին վատթարացել է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջությունը կրկին վատթարացել է, հայտնում է եգիպտական Youm7 կայքը, բժշկական աղբյուրների վրա հղումով:

«Մուբարաքը կրկին նոպա է ունեցել, բժիշկները կատարում են անհրաժեշտ գործողությունները»,-ասել է աղբյուրը:

Հիվանդանոցում են գտնվում նրա կինը Սյուզան Սաբիթն ու հարսները՝ Հայդին և Հադիգան:

Պաշտոնական հայտարարություններ Մուբարաքի առողջական վիճակի մասին չեն արվել: Հաղորդվել էր միայն, որ նա անգիտակից վիճակում է կամ կոմայում: Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա դրական է արձագանքում ինտենսիվ բուժմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---