Արմեն Նազարյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր![]() 26 հունիսի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոիստներ Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը, որոնք մասնակցելու են Լոնդոնի Օլիմպիադային, Պրահայում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Երկու ձյուդոիստները հանդես են եկել մինչև 66կգ քաշային կարգում, սակայն Դավթյանը Օլիմպիադայում ներկայացված կլինի մինչև 60կգ քաշային կարգում: Նազարյանն ու Դավթյանը դուրս եկան եզրափակիչ, հաղթեց Նազարյանը: Մինչ եզրափակիչը Նազարյանը չորս մենամարտ էր անցկացրել, իսկ Դավթյանը՝ հինգ: Նազարյանը դարձավ Եվրոպայի գավաթակիր: Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մասնակցությունը Եվրոպայի գավաթին նախապատրաստում կլինի Օլիմպիադային: Դրանից հետո հայ ձյուդոիստները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ուկրաինայի, Ռումինիայի ու Մոլդովայի թիմերի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |