Ռուսաստանը չի բոյկոտի Ստամբուլում կայանալիք Շախմատի օլիմպիադան![]() 27 հունիսի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը հայտարարել է, որ Ստամբուլի շախմատի օլիմպիադայի բոյկոտը խնդիրները լուծելու միջոց չէ: «Պետք է հասնել նրան, որ ճիշտ լուծում գտնվի, ոչ թե բոյկոտել: Պետք է նամակ գրել, հանդիպել Յազըչիի հետ, պարզել նրա պատճառաբանումները»,-Լևիտովի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ Ալի Նիհաթ Յազըչին հայտարարել էր, թե թույլ չի տա, որ Օլիմպիադայում աշխատեն յոթ ֆեդերացիաներից մարզիչեր ու այլ աշխատակիցներ: Լուրեր են հայտնվել այն մասին, որ նեղացած ֆեդերացիաների մի մասը կարող է բոյկոտել տարվա գլխավոր թիմային մրցումը, որն անցնելու է Թուրքիայում օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին: Հունիսի 25-ին Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ Ալի Նիհաթ Յազըչին հայտարարել է ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |