Հարավային Կորեան ու Ճապոնիան 67-ամյա ընդմիջումից հետո կհամագործակցեն ռազմական ոլորտում![]() 28 հունիսի 2012 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեան ու Ճապոնիան մոտ ժամանակներս ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն, որը կդառնա առաջինը վերջին 67 տարվա ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն: 1945թ. Կորեան դադարեց ճապոնական գաղութ լինել, և այդ ժամանակից ի վեր երկրները ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն չեն ծավալել: Համաձայնագրի շրջանակում Հարավային Կորեան և Ճապոնիան կփոխանակվեն հետախուզական տեղեկատվությամբ: Նման որոշումը կողմերն ընդունել են 2012թ. ապրիլի սկզբին ԿԺԴՀ կողմից ձեռնարկված բալիստիկ հրթիռի գործարկման անհաջող փորձից հետո: Տեղեկատվության փոխանակությունը վերաբերելու է առավելապես Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերի մասին տեղեկություններին: Համաձայնագրի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |