ՀԱԿ-ն ամեն ինչ կանի Վահե Ավետյանի սպանության բոլոր մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու համար30 հունիսի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին այս ողբերգության առիթով, ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին: Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն: Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը, ասվումէ ՀԱԿ հայտարարության մեջ: Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության և պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը և լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման և ընտրողներին ահաբեկելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով: Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ ազգային կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար, ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» |