Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստը, ՈւԵՖԱ վարկածով

Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստը, ՈւԵՖԱ վարկածով

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստային է ճանաչել Եվրո-2012 լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով ՈւԵՖԱ պաշտոնական կայքին:

Ինյեստան, ինչպես նաև իտալացի Անդրեա Պիրլոն, երեք անգամ լավագույնն է ճանաչվել անցած մրցաշարում Carlsberg-ի վարկածով: Ընդ որում, Ինյեստան Եվրո-2012-ի ժամանակ ոչ մի գոլ չի խփել:

ՈւԵՖԱ վարկածով Եվրո-2012-ի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է իսպանական հավաքականի 10 անդամ: Եվրո-2012-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Իսպանիայի հավաքականի անդամ Ֆերնանդո Տորեսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---