Եմենում «Ալ-Քայիդայի» 14 գրոհային է ձերբակալվել![]() 3 հուլիսի 2012 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Եմենի անվտանգության ծառայությունների աշխատակիցները «Ալ-Քայիդայի» 14 գրոհային են ձերբակալել, որոնք մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստում, երեքշաբթի օրը հաղորդել են երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ինչպես հայտնել են նախարարության ներկայացուցիչները, գրոհայինները հարձակումներ էին ծրագրում պետության զինվորականների և քաղաքացիական առաջնորդների, ինչպես նաև օտարերկրացիների վրա: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներից չորսը Եգիպտոսից են, երկուսը` Հորդանանից, մեկը` Սոմալիից, մեկը Թունիսից, ինչպես նաև մեկը Դաղստանից, մնացած հինգը Եմենից են:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |